ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում
09.07.2025 | 12:27

Նիկոլ հայադավը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ լկտի և ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի և ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում:

Համացանցում օրերս հայտնված «ԱԱԾ» կոչվածի և ՔԿ- ի ղեկավարներին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հանձնարարականը ներկայացնող ձայնագրությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե արհեստական բանականության միջոցով ստեղծված ու Նիկոլին վերագրված կեղծ հանձնարարական է՝ չգիտեմ և, ինչպես արդեն նշել եմ երեկվա իմ հրապարակման մեջ, տվյալ հարցի պատասխանը կարող է տալ միայն ընդդիմության պատվերով կամ ՔԿ- ի և ընդդիմության համատեղ պատվերով արտերկրի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկում կամ երկուսում այդ ձայնագրության օբյեկտիվ, անաչառ փորձաքննությունը:

Ինչո՞ւ… Այն պարզ պատճառով, որ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդագրությունը , թե այն ստեղծված է արհեստական բանականության միջոցով, կեղծ է, չի կարող արժանահավատ լինել, քանի որ ՔԿ- ն գտնվում է Նիկոլի գրպանում ու չունի բավարար հանրային վստահություն: Բայց եթե նույնիսկ տվյալ ձայնագրությունը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, ապա, միևնույն է, Նիկոլ հայադավի նմանաբովանդակ հանձնարարականն իրականությունից հեռու չէ: Այս հետևությանը կարելի է հանգել ծանոթանալով հետևյալ փաստերին…

Սա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հենց Նիկոլի գրառումն է. «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»:

Նիկոլ հայադավի այս խոսքն ուղղված է Հայաստանում ու Հայաստանից դուրս մեծ ճանաչում ու հարգանք ունեցող ռուսաստանաբնակ գործարար, հայանվեր բարերար, «Tashir Group»- ի («Տաշիր» ընկերությունների խմբի) հիմնադիր Սամվել Կարապետյանին, որն ընդամենն ազնվություն ու համարձակություն էր ունեցել հունիսի 17- ին ասելու հետևյալը.

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին, հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:

Խոսքն ակնհայտորեն Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ Նիկոլ հայադավի և իր ոհմակի սկսած լկտի ապօրինի արշավի դեմ պայքարին մասնակցելու մասին է, որը հանցանք չէ, իր մեջ հանցանքի նույնիսկ որևէ տարր չի պարունակում, ինչպես և Կարապետյանի բուն հայտարարությունը, որը նրա, ինչպես և յուրաքանչյուր հայիս, քաղաքացիական իրավունքի արտահայտությունն է՝ երաշխավորված Հայաստանի Սահմանադրության մի քանի հոդվածներով (ինքս էլ ստորագրում եմ տվյալ հայտարարության տակ):

Վերոնշյալ իրողությունը, անժխտելի փաստը, սակայն, որևէ նշանակություն չուներ ու չունի Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամի, բոլոր կարմիր գծերը և սանձարձակության հակառեկորդները վաղուց հատած, պետական դավաճանության և այլ հանցանքների մեջ հանրորեն մեղադրվող Նիկոլ հայադավի համար:

Դժվար չէ հասկանալ, որ Նիկոլի հանցավոր հանձնարարականով են ՔԿ- ում հանրային քրեական վարույթ նախաձեռնել ու քրեական հետապնդում հարուցել ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ Միքայել սրբազանի նկատմամբ, ավելին՝ նրանց կալանքի միջնորդություններ ներկայացրել ու հասել տվյալ անձանց կալանքին՝ այդպիսով հանցակիցը լինելով Նիկոլի հանցագործության: Այս մասին մատնում կամ վկայում է հենց Նիկոլի վերոնշյալ գրառումը:

Ուշադրություն դարձրեք Նիկոլի գրառման ամսաթվին՝ հունիսի 17, ինչպես գրառման վերջին երեք բառին՝ «Ավելի ճիշտ՝ ձեզ»: Այդ «ձեզ»- ն ովքե՞ր են, եթե լրատվամիջոցին պատասխանելիս, վերոնշյալ հայտարարության հեղինակը միայն Սամվել Կարապետյանն էր… Նիկոլն այսպիսով մատնել է, որ դեռ Միքայել սրբազանի նկատմամբ հանրային քրեական վարույթի նախաձեռնումից առաջ ունի հայրենանվեր և ընդդիմադիր կեցվածք դրսևորած անձանց չեզոքացնելու նպատակով նրանց սև ցուցակ: Դատելով ֆեյսբուքյան իր էջում Նիկոլի լկտի, գարշելի, «իրավապահ» համակարգի քաղպոռնիկներին, ըստ էության, ուղղորդող ու հանցավոր գրառումներից, Նիկոլի սև ցուցակում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից բացի, ընդգրկված են նաև այլ անձինք, նրանց թվում նաև՝ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել դեռ հունիսի 19-ին, Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց ու նրա կալանավորումից առաջ iravunk.com-ի հրապարակումը , ըստ որի, Նիկոլը Թուրքիա գնալուց և Էրդողանի հետ հանդիպումից առաջ թիմակիցների շրջապատում ասել է՝ «բարով-խերով գնամ Թուրքիա գամ, հետո իրանց կասեմ` փիղն ինչ թռչուն ա»:

Ի դեպ, «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավար Վ. Գ- ի (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի) և նույն վարույթով այժմ կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը նույնպես հարուցվել է Նիկոլի վերոնշյալ ֆեսբուքյան գրառումից ու հայտարարությունից հետո…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ